Armtimes.com-ը գրում է․
2018-ին ՌԴ քաղաքացիությունստացած հայաստանցիների թիվն աճել է՝ 2018-ի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,100 քաղաքացի:
2017-ին ռուսական քաղաքացիություն էր ստացել ՀՀ 25,144 քաղաքացի, հայտնում է Rusarminfo-ն:
ՌԴ ՆԳՆ-ն հաշվարկել է վերջին հինգ տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներին։
Նախարարության տվյալներով՝ 2013-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է դարձել 135,8 հազար օտարերկրացի, 2018-ին այդ թիվը ավելացել է կրկնակի՝ 269,4 հազար մարդ. տեղեկացնում է RT-ն։
2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45,3 հազար), տաջիկները (35,7 հազար), հայերը (27,1 հազար) եւ ուզբեկները (21 հազար)։
ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների թիվն ավելացել է Ռուսաստանում քաղաքացիության ինստիտուտի արդիականացման եւ մարդկանց առանձին խմբի համար քաղաքացիություն ձեռք բերելու լրացուցիչ արտոնությունների ստեղծման արդյունքում։
2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնածների թվին:
Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է:Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805: