«Այլընտրանք» լինելու ԲՀԿ-ի միֆը արդեն այն աստիճան է զրկվել կենսունակությունից, որ իմաստ էլ չունի անգամ ակնարկել նման հավանականության մասին: Դրա վառ ապացույցը թող լինի ԱԺ վերջին քառօրյան ու այնտեղ ծավալված քննարկումները: Մինչ այդ վարչապետի հասցեին հուր ու կրակ թափող պսևդո-այլընտրանքը, փոխանակ քննադատեր կառավարության ու մասնավորապես վարչապետի կողմից հնչեցվող առաջարկներն ու հայտարարությունները, լուռումունջ զբաղեցրել էր ՀՀԿ-ի շարունակությունը, նրանք անգամ չփորձեցին հակառակվել վարչապետի այն պնդմանը, որ արտագաղթը նրանից է, որ իշխանությունն այլընտրանք չունի...
Փոխարենը, ԱԺ ԲՀԿ խմբակցության խրոխտ պոլիտիկները իրենց շապիկներն էին ճղում այնպիսի աննշան հարցի շուրջ, ինչպիսին է սպորտի ու երիտասարդության նախարարի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի պաշտոնանկության հարցը: Փաստորեն, ականատես ենք լինում, որ մարդկանց միակ կռիվը աթոռակռիվն է ու քանի դեռ հեռու ենք ընտրություններից, այլընտրանքի միֆը էլ չի էլ շահարկվելու: Միայն տաքուկ աթոռն ու պորտֆելն է հետաքրքիր մեր ժողովրդասեր ու տրակտորառատ կուսակցության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/320000651467039?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել