Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը և Սիրիան կոչ են անում ՄԱԿ-ին` հասկացնել ԱՄՆ-ին, որ անթույլատրելի է «Ռուկբան» ճամբարի նման  վայրերի գոյությունը, և հարկավոր է մեկընդմիշտ լուծել այդ հարցը: Այդ մասին ասվում է ՌԴ-ի և Սիրիայի  միջգերատեսչական համակարգող շտաբների հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:

Սիրիայի մայրաքաղաքում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն այդ անվտանգության գոտին թողնում է ապստամբների  համար, որոնց Դամասկոսը ահաբեկիչներ է համարում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս նշել է, որ «Ռուկբան»-ում գտնվում է մոտ 50 000 մարդ, բարգավաճում են բռնությունն ու հանցավորությունը, զինված ապստամբները հավաքագրում են երեխաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել