Bugatti ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է La Voiture Noire յուրահատուկ հիպերքարը, որը թողարկվել է մեկ օրինակով։ Նորույթի արժեքը կազմել է 11 մլն եվրո, մինչդեռ հարկերը հաշվի առնելու պարագայում այն գնորդի համար կարժենա մոտ 16,5 մլն եվրո։ Այդպիսի գնի պարագայում մեքենան դառնում է աշխարհում ամենաթանկարժեքը։

Յուրահատուկ հիպերքարը թողարկվել է 1909թ․ Էթորե Բուգատիի կողմից հիմնված ֆրանսիական ապրանքանիշի 110-ամյակի կապակցությամբ։

La Voiture Noire-ը ստեղծվել է Chiron հիպերքարի հիմքի վրա, բայց դրա հետ մեկտեղ տարբերվում է նրանից սուր ընդգծված դիմային հատվածով, ինչպես նաև հետևի հատվածում 6 արտանետող խողովակերի առկայությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել