«Պահվածքի ու կարգապահական խնդիրների հետ կապված՝ մարզումներից մեկ օրով հեռացված է եղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Վարդան Մինասյանը շատ ճիշտ է արել: Այո, Յուրա Մովսիսյանը խախտել է դիսցիպլինան: Նա մեկ օր հեռացված է եղել հավաքականից: Մեկ օր հետո նա մարզչին ասել է` հասկացել է, որ սխալ է արել: Ինձ այդ մասին ասաց Վարդան Մինասյանը, եւ ես հասկացա, որ Յուրան զգացել է իր սխալը եւ այլեւս չի կրկնի նման բան»:
Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1371116466?fb_comment_id=fbc_255475181257079_1034936_255475954590335#f647476c4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



