Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 92 VV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և էլեկտրասյանը, կոտրել ու տապալել դրանք և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով էլեկտրաենթակայանի ցանցին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չիան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ էլեկտրասյան ընկնելու հետևանքով վնասվել է նաև այդ պահին ճանապարհով անցնող քաղաքացու Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են տեղի ճանշինի ծառայողները, ովքեր անհրաժշետ գործողություններ են կատարում վնասված էլեկտրասյուներն ու երկաթբետոնե արգելապատնեշները վերանորոգելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել