Պատմությունը, որը ցանկանում ենք ձեզ պատմել, ավելի շատ հեքիաթի է նման, քան իրականության: Սիրո այս պատմությունը հոլիվուդյան աստղ Ջեյսոն Մոմոայի ու Լիզի Բոնեի մասին է:
![]()
Երբ Լիզան 20 տարեկան էր, նկարահանվում է «Շոու Քրոսբի» կատակերգական սերիալում։ Հենց այդ ժամանակ 8-ամյա Ջեյսոնը սիրահարվել էր նրան: Դերասանը խոստովանում է, որ հենց այդ օրը մայրիկին խոստովանել է, որ սիրահարվել է դերասանուհուն:

Այդ ժամանակից ի վեր նա կրկնում էր, որ կանգ չի առնելու, մինչ Լիզի հետ չամուսնանա: Այս ամենի մասին դերասանը կնոջը խոստովանել է երեխաների ծննդից հետո:

Այո, մենք բոլորս էլ սիրահարվում ենք դերասաններին, որոնք մեծ էկրաններին են, բայց Ջեյսոնը սիրահարվել է ամբողջ կյանքի համար: Հենց Լիզն է եղել Ջեյսոնի դերասան դառնալու պատճառը: Պետք է նշենք, որ դերասանին երկար ժամանակ ոչինչ չէր հաջողվում:

1999 թվականին սկսվեց Ջեյսոնի դերասանական կարիերան: Առաջին ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է, «Մալիբուի փրկարարներ» ֆիլմն է, սակայն նրան քչերն են այնտեղ նկատել:

2005 թվականին 26-ամյա Ջեյսոնն ու 38-ամյա Լիզը վերջապես հանդիպում են: Լիզը նրան առաջարկում է հյուրանոց ճանապարհել և ճանապարհին նրանք սրճարան են մտնում: Պատահականության սկզբունքով Լիզը պատվիրում է Ջեյսոնի սիրելի ըմպելիքը, ու այստեղ նա հասկանում է, որ հենց Լիզը պետք է լինի իր կյանքի ուղեկիցը:

Լիզան խոստովանում է, որ առաջին հայացքից չի սիրահարվել, սակայն Ջեյսոնը գերել է իրեն:
2007-ին լույս աշխարհ եկավ նրանց առաջին երեխան՝ Լոլա Այոլանին, իսկ մեկ տարի անց տղան՝ Նակոա Վուլֆ Մանակաուապո Նամակեահան:
![]()
Բազմաթիվ բամբասանքներ են պտտվել այն մասին, որ նրանք վաղուց է, ինչ ամուսնացած են, սակայն զույգը պաշտոնապես ամուսնացել է 2 տարի առաջ: Չնայած տարիքային տարբերությանը՝ նրանք երջանիկ են:

Լիզան կարծում է, որ Ջեյսոնն ամենահոգատար ու բարի հայրն է: Նա իսկական տղամարդու օրինակ է:
Նրանց շատ հաճախ կարելի է նկատել դրսում երեխաների հետ զբոսնելիս:



