«Փոքրիկ Չաթլախից վերածվելով Չաթլախի»
Մեր իրականության մեջ կան «մարդիկ», ովքեր իրենց կյանքի հետագծով, չնայած արդեն պատկառելի տարիքին, անընդհատ փորձում են ինքնահաստատվել կամ կայանալ իրենցից մի քանի անգամ բարձր վարկ ու փորձ ունեցող մարդկանց փնովելով: Կա սրա ավելի վատ դրսևորումը, երբ, ասենք, ընտանիքով, օրինակ՝ քույր ու եղբայր, սազը ձեռքներին, մեկը մյուսին գովելով, զուգահեռ թիրախին փնովելով, գնահատական տալով կամ զրպարտելով հասնում են մի կետի, որ իրոք այս ճիվաղներին թվում ա, որ չես արձագանքում, ուրեմն՝ վախենում ես, կամ իրենք ճիշտ են ասում։
Հիմա օրինակս ավելի հստակեցնեմ. հայ իրականությունում կա մի զույգ․ Սաֆարյաններն են: Սեդա Սաֆարյանին նայելիս ակամայից տպավորություն է, որ այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, սակայն, երբ եղբորն ես տեսնում, հասկանում ես, որ նման եղբայր ունեցողը չի կարող հոգեկան խնդիրներ չունենալ։
Հիմա էս երիտասարդը, ում քաղաքական կարիերան սկսվել է որպես արևմտամետ գործիչ «Ժառանգություն» կուսակցությունում, հետո, ըստ օդում կախված լուրերի, դարձել է գրպանի շուն՝ իշխանության համար վճարովի հարձակումներ (հաչոցներ) գրելով, հետո առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, հետո, բնականաբար, չընտրվելով, սկսել է իրեն խելացի ցուցադրելով խոսել ամեն ինչի մասին իբրև փորձագետ, կարծիքներ հայտնել և այլն։ Հիմա էլ այս խեղկատակը փոքրիկ (տուզիկ) շներին հատուկ ձևով անընդհատ վայրահաչում է նախագահ Քոչարյանի հասցեին․ մե՛կ Մարտի մեկի գործով է լուրջ դեմքով մեղադրում, մե՛կ Հոկտեմբերի 27-ի, մե՛կ իբր միջազգային համագործակցության, մեկ էլ իր տղամարդ լինելը լրիվ մի կողմ է դնում ու կնոջը բնորոշ ձևով սկսում անեծքաբամբասանքային ձևով խոսել նախագահի հարսի կամ նույնիսկ թոռների հասցեին։
Քանի որ նյարդերս արդեն տեղի են տալիս, ուզում եմ ընդամենը հիշեցնել մատնաչափիկ հիշեցնող այս տղային, որ իր, այսպես կոչված, քաղաքական հետագծից ամենահիշվող բնութագրիչը եղել է այն, որ իր ճակատին դաջվեց «Փոքրիկ Չաթլախ» գրական կեղծանունը։ Հիմա էս տղան, փոխանակ կեղծանունից մաքրի կարևորը, շարունակաբար ապացուցում է, որ տարիների ընթացքում միակ բանը, որ փոխվել է, իմ կարծիքով՝ այն է, որ նա մեծացել է կամ մեծանալու հայտ է ներկայացրել, այսպիսով՝ Փոքրիկ Չաթլախից վերածվելով Չաթլախի։