Panorama.am-ը գրում է․

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին որոշումը:

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 35 պատգամավոր, դեմ` 61, ձեռնպահ` 4 պատգամավոր:

Նշենք, որ նույնօրինակ նախագիծ ներկայացրել էր նաև «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն կառավարությունը դրան ևս բացասական եզրակացություն էր տվել։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ներկայացված փոփոխություններով առաջարկվում էր Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում փոփոխություն կատարել, որի համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ եղել է  նախնական կալանքի պահպանման վայրերում և տեսել է, թե ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել մարդիկ, 7 հոգանոց խցերում քնում է 23-24 կալանավոր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել