Չինաստանի կոմունիստական կուսակցությունն իր անդամներին զգուշացրել է Մարքսի, Լենինի և Մաոյի ուսմունքներին հետևելու անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ կոմունիստներին արգելվել է երկրպագել հոգիներին և ուրվականներին, ինչպես նաև տարբեր միստիկական ծեսեր իրականացնել:

Կուսակցության անդամներից պահանջում են ձերբազատվել նախապաշարումներից: Միևնույն ժամանակ Չինաստանը երաշխավորում է դավանանքի ազատությունն աշխարհի խոշոր կրոնների հետևորդների համար, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի կառավարությունը Տիբեթի անկախության շարժման դեմ պայքարի համար նոր մեթոդներ է ստեղծում: Բացի բուդդայականների նկատմամբ բացահայտ բռնություններից՝ այժմ ավելի ակտիվորեն են կիրառվում համակարգչային նորագույն տեխնոլոգիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել