Yerkir.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կրկին շեշտել է Իրանի ինքնիշխանության իրավունքը Պարսից ծոցի եռյակ կզիների՝ Մեծ Թոնբի, Փոքր Թոնբի եւ Աբումուսայի նկատմամբ,- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Երբեւէ չի զիջելու իր այս պատմական եւ անսակարկելի իրավունքը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տեղեկացնենք՝ Աբու Դաբիում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողվի վերջին օրը, ԱՄԷ ԱԳ նախարար փորձել է չարաշահելով հյուրրընկալի իր հանգամանքը, ընդունել տալ «Աբու Դաբիի հռչակագիր» խորագրով հայտարարությունը, որտեղ ներառված է եղել նաեւ այդ երկրի տարածքային  հաւակնությունները Պարսից ծոցի եռյակ կղզիների նկատմամբ: ԱՄԷ ԱԳՆ-ի կամայական այդ մոտեցումը հանդիպել է Իրանի եւ մասնակից մի քանի այլ երկրների դիմադրությանն ու խիստ քննադատությանը եւ տապալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել