Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահի պաշտոնում Ադրբեջան առաջին այցի ժամանակ բազմաթիվ հարցերի հետ զուգահեռ խոսել է նաև օկուպացված տարածքների մասին ու ադրբեջանական մեդիան ջանք ու եռանդ չի խնայում դրա մասին բարձրաձայնելու համար։
«Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար» , - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Ի՞նչ է նշանակում միանման ողբերգություններ։ Ինչու է մեր հարևան պետության ղեկավարը մեր թշնամու հետ քննարկում հարցեր, որում կոնկրետ մեղադրանքներ են հնչում մեր դեմ։ Վրաստանի նախագահին պետք է պաշտոնական հարց ուղղել , որպեսզի նա բացատրի իր նման արտահայտությունների պատճառը։