Եթե Մարտի 1-ը լիներ, օրինակ, ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և մյուս կազմակերպիչները կորակվեին պետական դավաճաններ ու կնստեցվեին էլեկտրական աթոռին կամ ցմահ կդատվեին, քանզի ցանկացած ժողովրդավարական և պետական մտածողությամբ առաջնորդվող երկրում Մարտի 1-ը դիտարկվելու էր իշխանությունը փողոցով բռնազավթելու և սահմանադրական կարգը տապալելու փորձ, և հենց նման մտածողությունն է հզորացրել և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան․․․
Բայց երբ Մարտի 1-ը տեղի է ունենում, օրինակ, Հայաստանում, նույն ԱՄՆ-ն և արևմտյան այլ պետություններ սկսում են տակից օգնել, խրախուսել Տեր-Պետրոսյանի և Նիկոլի տեսակը, քանզի, այս տեսակի ամեն գնով իշխանության գալու ձգտումներն օգտագործելով, Արևմուտքը քանդում է մեր պես պետությունների պետական համակարգերն ու իմունիտետը, որպեսզի դառնանք խաղալիք ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ երկրների ձեռքում։
Որքան շուտ հասկանանք, որ մարտի 1-ին Նիկոլենք փորձել են բռնազավթել իշխանությունը, տապալել մեր պետության սահմանադրական կարգը՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնների, և որոշենք, որ այլևս երբեք թույլ չենք տալու որևէ մեկին փորձ անել փողոցի ուժով իշխանափոխության հասնելու և սահմանադրական կարգը տապալելու, այդքան շուտ մեր պետությունը կսկսի զարգանալ և դառնալ մրցունակ տնտեսություն ունեցող, իսկ եթե չհասկանանք, մենք ուղղակի ինչ-որ պահի կրկին կանգնելու ենք պետականության կորստի փաստի առաջ․․․