Մեր աղիների միկրոֆլորան ի վիճակի է այնպիսի բաների, որոնց մասին չենք էլ կասկածում։

2018 թվականի սեպտեմբերին հրապարակվել է մի հետազոտություն, ըստ որի՝ պարզ է դարձել, որ որոշ մթերքներում և աղիներում գոյություն ունեցող բակտերիաներից մեկը կարող է հոսանք ստեղծել։

Մասնավորապես, այս գիտական աշխատանքի հեղինակները հայտնաբերել են, որ Listeria monocytogenes տեսակի մանրէն, որը մեր մարսողական համակարգում է հայտնվում սննդի միջոցով և մի շարք հիվանդություններ է առաջացնում, կարող է էլեկտրոններ հաղորդել և այդ կերպ հոսանք ստեղծել։

Հնարավոր է, որ այս հատկությունը բացիլին հարկավոր է, որպես լրացուցիչ համակարգ, որը հարկավոր է հատուկ պայմաններում հոսանք արտադրելու համար։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ այլ միջավայրերում գտնվող բակտերիաները կարող են հոսանք արտադրել, սակայն գիտնականներն առաջին անգամ են եկել այն եզրակացության, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև մարդու օրգանիզմում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել