Միացյալ Նահանգներում կնոջը յոթ տարի բուժել են միգրենի դեմ, սակայն պարզվել է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում նա տառապել է գլխուղեղի քաղցկեղից: Օրեգոն նահանգի բնակչուհի Էրիկա Ֆլեթսն այժմ մտադիր է դատի տալ անփույթ բուժհաստատություններին, գրում է Daily Mail-ը:

Ֆլեթսն առաջին անգամ հիվանդանոց է դիմել 2010-ին գլխացավի և տեսողության մթագնման գանգատներով: Այդ ժամանակ նրան դեղամիջոցներ են նշանակել, որոնք ոչ մի ազդեցություն չեն ունեցել: Երկու տարի անց կինը գլխուղեղի հետազոտության է ենթարկվել, սակայն բժիշկն ուռուցքը չի նկատել: Եվս երկու տարի անց ամերիկուհին նորից է դիմել բժշկի չդադարող գլխացավերի պատճառով: Այս անգամ էլ նրան մկանների լարվածությունը թուլացնող դեղահաբեր են նշանակել: 2017-ին, գլխացավի, աջ ձեռքի և դեմքի աջ հատվածի թմրածության, աջ աչքի տեսողության վատացման ախտանիշները հաշվի չառնելով, բժիշկը հայտարարել է, որ կնոջ մոտ միգրենի ոչ ստանդարտ տեսակ է:

Ֆլեթսի առողջական վիճակն ավելի է վատացել, և համակարգչային տոմոգրաֆիա անցնելուց հետո նրա գլխում ուռուցք են հայտնաբերել, որից հետո վիրահատություն կատարել:

Կինն արդեն դատական հայց է ներկայացրել չորս բուժհաստատությունների դեմ և 10 միլիոն դոլարի չափով փոխհատուցում պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել