Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իրենց պաշտոնական էջերում անդրադարձել են Հայաստանի հավաքականի՝ Դանիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար:

Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չեն դադարել հավատալ և աջակցել մեզ: Մեծ շնորհակալություն դանիացի երկրպագուներին, ովքեր միշտ սեր են ցուցաբերում իմ հանդեպ: Շատ շնորհակալ ենք, հայե՛ր»։

Իսկ Օզբիլիսը գրել է.

«Շնորհակալություն բոլորիդ մեզ աջակցելու համար, հատկապես՝ նրանց, ովяեր աջակցում են մեզ դժվարին պահերին: Շնորհակալություն բոլոր լավ արձագանքների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել