Իրան ՀՀ վարչապետի այցը շատ բարդ ժամանակահատվածում է:
ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ սանկցիաներ է խստացնում, ԵՄ գործընկերներին ստիպում, որ Իրանի հետ հարաբերությունները սառեցնեն: Ջ. Բոլտոնը գալիս է Հայաստան՝ մեզ իրազեկելու, թե Իրանի շուրջ իրենց ծրագրերում մենք ո՞ւմ հետ ենք... Հետո՝ վարչապետի անհաջող ձևակերպում՝ «Իրանի սահմանը փակելու» հետ կապված: Շատ ավելի ուշ ԱԺ-ում հնչեցված «Իրանն ավտորիտար երկիր է» հայտնի արտահայտություն: Իրանի Գլխավոր շտաբի պատասխանը՝ «Ադրբեջանի բռնակցված հողեր» ձևակերպմամբ: Ու այդ ամենից որոշակի ժամանակ անց, երբ ԼՂ հարցում Դավոսում ոչ առանց ամերիկյան միջնորդության հանդիպում Ալիևի հետ, որը գործնականում ոչինչ չի տալիս հանդիպումից արդյունքներ ակնկալող կազմակերպիչներին/դիմացի կողմին: Այս ամենից հետո Հայաստանը զորախումբ է ուղարկում Սիրիա: ԱՄՆ-ի կոշտագույն արձագանք-գնահատականը դրան չի ուշանում: Եվ սա՝ ռուս-ամերիկյան աննախադեպ սրված հարաբերությունների ու հայաստանյան մեդիա դաշտում տիրող «բարդակ»-ի համատեքստում:
Այս ամենի վերջնարդյունքում երեկ Իրանում հայտարարվում է, թե նպատակ կա Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տարանցիկ գազամուղ կառուցելու նաև ռուսների ներգրավվածությամբ:
Բարդ ու խճճված փուլ ենք մտել, որ հայտնի չէ, թե վերջում ինչով կավարտվի, ուստի հորդոր որոշ չինովնիկների ու ԱԺ որոշ պատգամավորների. աշխատեք արտաքին քաղաքական թեմաներով կա՛մ առհասարակ չխոսել, կա՛մ շատ զգույշ խոսել՝ հնչեցվելիք թեզերը ճշգրտելով ԱԳՆ-ի ու Կառավարության համապատասխան ստորաբաժանման հետ...