Մի քանի օրից Երևանի փոխքաղաքապետ կնշանակվի Մալաթիայի թաղապետ Դավիթ Օհանյանը, և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Սամվել Ալեքսանյանի՝ մականունը Լֆիկ, եղբոր տղան, երիտասարդ մի Ալեքսանյան:
Երևանի քաղաքապետը փակ շուկայի այլանդակությունը թույլ չտալուց հետո այսկերպ կփոխհատուցի Լֆիկ Սամոյին վերջինիս կատարած ծառայությունները ընտրությունների ժամանակ:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանում սկսվում է իշխանների տիրապետությունը խորանալ:
Նայեք, Մալաթիայում ԱԺ ներկայացուցիչը Լֆիկն ա ու մյուս ներկայացուցիչը իր փեսեն՝ Կորյունը, թաղապետն էլ իր եղբոր որդին: Վսյո, նրանք Մալաթիայի իշխաններն են ու տերերը, դեռ մի պրոտեժե փոխքաղաքապետ էլ ունեն՝ ի դեմս Դավիթ Օհանյանի:
Նույնը բոլոր թաղամասերում ա, ասենք Ավանում պատգամավորը քաղաքապետի աներձագն ա, Աբովյանում պատգամավորը Ծառուկյանն ա, քաղաքապետը իր փեսեն, Սյունիքում ավելի այլանդակ վիճակ է, էջմիածինում Գեներալ Մանվելն ա, քաղաքապետը՝ նրա որդին:
Այսինքն՝ ամեն քաղաք մի տեր ունի, այդ տերը՝ մի քանի ներկայացուցիչ:
Ժողովուրդ, Հայաստանը այ սենց ա կործանվելու, հենց սենց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել