Փողն օգնում է երազանքներն իրականություն դարձնել, սակայն դրա համար հարկավոր է բավարար քանակությամբ աշխատել և խելամիտ ծախսել։ Մինչ շատերը հաշվում են իրենց ծախսերը՝ ընտրելով արձակուրդ մեկնելու և անհաց չմնալու միջև, մյուսներն ապրում են միայն իրենց աշխատավարձի հաշվին։ Նրանք աշխատում են այնքան, որքան մնացածը, սակայն կատարելապես տիրապետում են խնայման արվեստին։

24 ժամի կանոն

Միլիոնատերերը հավատարիմ են մնում 24 ժամի կանոնին։ Նրանք առանց երկար մտածելու կարող են գնել ցանկացած թանկարժեք բան, սակայն ճիշտ որոշում կայացնելու համար իրենք իրենց մեկ օր են տրամադրում։ Իմպուլսիվ գնումներն էմոցիաների դրդմամբ են տեղի ունենում և հաճախ այդքան էլ անհրաժեշտ չեն լինում։ Հարցրեք ինքներդ ձեզ․ «Ցանկանո՞ւմ եմ, թե՞ պետք է», և դուք կխուսափեք ավելորդ ծախսերից։

Միայն կանխիկ գումար

Անկանխիկ վճարումները լավ են ձեր դրամապանակի համար, սակայն վատ են քարտի համար։ Այն մարդիկ, ովքեր ծախսերին տակտիկորեն են մոտենում, նախընտրում են վճարումները կանխիկ կատարել, հատկապես երբ խոսքը գնում է մանր ծախսերի մասին։ Հարուստ մարդիկ պարտքերից խուսափելու սովորություն ունեն։ Փորձեք վճարումները կանխիկ կատարել։ Այսպես դուք կկարողանաք վերահսկել ձեր ծախսերը։

Ձեզ համար բյուջե կազմեք և մի շեղվեք դրանից

Շատ պարզ է հնչում, սակայն եթե դուք կարողանաք ձեր աշխատավարձի օրը բյուջե կազմել, ապա դա կօգնի ձեզ գումար խնայել։ Վերլուծեք ձեր ծախսերը և եկամուտները և լիմիտ սահմանեք։ Ֆինանսիստները բյուջետավորման այս ձևն անվանում են 50/30/20։

Գնեք այնպիսի իրեր, որոնք ձեզ կօգնեն վաստակել

Գումար խնայել չի նշանակում, որ ձեզ պետք է զրկեք ամեն ինչից։ Հարուստ մարդիկ գումար չեն ծախսում։ Նրանք ապագայի համար ներդրումներ են անում, այսինքն՝ կատարում են այնպիսի գնումներ, որոնք կօգնեն աշխատանքում կամ դրական ազդեցություն կունենան եկամուտի վրա։

Փորձն անգանհատելի է

Միլիոնատերերը միշտ ժամանակ են գտնում նոր փորձեր ձեռք բերելու համար, քանի որ կյանքի և առողջության վրա դրականորեն ազդող ծախսերը նրանց համար առաջնային են։ Նրանք հեշտորեն իրենց ամենօրյա ծախսերի մեջ ավելացնում են արշավներ, որոնք կարող են փոխել կյանքը, ճամփորդությունները և այլն։

Սկզբում վճարիր, նոր հանգստացիր

Ֆինանսներից հասկացող մարդիկ պատկերացում ունեն կայուն ծախսերի մասին։ Նրանք հետևում են ամենաառաջին օրն ավտոմատ ֆիքսված ծախսերը վճարելու կանոնին։ Այսպես պարզ է դառնում, թե ինչպես կարելի է ծախսել մնացած գումարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել