Վերոնշյալ 2 իրողությունները կարելի է դիտարկել նաև խորհրդանշական հարթությունում, ասել է, թե՝ նախկին քաղաքական ուղեգծից հրաժարվելու, ինչու ոչ, դրա սխալականությունն ընդունելու տեսանկյունից: Եվ անկախ այն բանից՝ կընդունվի Զարիֆի հրաժարականը, թե ոչ, կասկածից վեր է՝ փոխվելու են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որի խորհրդանշական կողմնորոշիչը հենց Սիրիայի նախագահի այցն ու ամենաբարձր մակարդակով ընդունելությունն էր Թեհրանում: Ասել է, թե՝ ի պատասխան Վաշինգտոնի դիրքորոշման՝ Թեհրանն աստիճանաբար կոշտացնելու է իր քաղաքականությունը՝ փորձելով առնվազն վերագործարկել «վեցյակի» հետ գործարքի պատճառով առժամանակ սառեցված այն ծրագրերը, որոնք ուղղակի հարվածի տակ չեն դնի ԵՄ-ի հետ համագործակցության դեռևս պահպանվող ձևաչափերը:
Դասականի խոսքի տրամաբանությամբ․ «Պահպանողականները ճիշտ էին, բարեփոխականները սխալվեցին»...