Ոչ ապստամբելու իրավունքին, ոչ փողոցով իշխանությունը բռնազավթելուն, ոչ պոպուլիստ և դեմագոգ արկածախնդիրներին... 

Մարտի 1-ից առաջ Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ թող ոչ մի զոհ չպահանջվի՝ ինձանից բացի, և գնաց տուն ու հայտարարեց, որ հանգիստ գիշեր է ունեցել, երբ իրեն հավատացող ժողովրդին թողել էր Նիկոլի հույսին, ով էլ ժողովրդին կոչ էր անում բարիկադներ կառուցել, զինվել քարերով և չենթարկվել ոստիկանությանը, որի արդյունքում մենք ունեցանք ցավալի զոհեր... Բարձր ինտելեկտ ունեցող քաղաքացիներն իրավունք չունեն պատասխանատվությունից խուսափելու և պատասխանատվությունը թողնելու տգետ և իրավագիտակցություն չունեցող մարդկանց վրա և ակնկալելու, որ մեր պետությունը զարգանալու և ավելի անվտանգ է լինելու։
Մի օր Նիկոլը կանգնելու է նոր մարտի 1-ի առաջ, բայց այս անգամ մյուս կողմից՝ արդեն որպես իշխանություն, և տեսնենք՝ այդ ժամանակ ի՞նչ է անելու Նիկոլը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել