«Ես ձեզ սիրում եմ, իմ թշնամիներ, նրա համար, որ դուք օգնեցիք ինձ կայանալ, չընկրկել դժվարությունների առջև և ավելի լավ հասկանալ մարդկանց»։
Արևելյան իմաստնություն
Կար մի պետություն, որտեղ այնքան էին հավատում նախախնամությանը, որ մի այսպիսի սովորույթ ունեին. մահապատժից առաջ յուրաքանչյուր դատապարտյալի թույլ էին տալիս վիճակահանության մասնակցել։ Պարկի մեջ ընդամենը երկու թերթիկ էր լինում՝ «Կյանք» և «Մահ»։ Եթե դատապարտյալը քաշում էր առաջին թերթիկը, նրան կյանք էին շնորհում։ Այդպիսով յուրաքանչյուր դատապարտյալ մինչև վերջին պահը հույս էր ունենում, իսկ դատավորներն էլ լրացուցիչ ձայն էին ունենում «վերևից»՝ իրենց ընդունած որոշմանը կողմ կամ դեմ։
Այնպես էր ստացվել, որ մի մարդ իր գործն էր դրել, այն կամաց-կամաց ծաղկում էր, իսկ հաջողության հետ միասին, ինչպես դա սովորաբար լինում է, նաև թշնամիներ էին հայտնվել։ Նրանք սկզբում զրպարտությամբ նրան բանտ նետեցին, իսկ հետո այնպես արեցին, որ նրան մահապատժի դատապարտեն։
Իմանալով այն մասին, որ դատապարտյալը միշտ փրկության հնարավորություն ունի, նրանք խաբեությամբ պարկի միջից պահում են «Կյանք» գրությամբ թերթիկը։
Սակայն այս մարդը նաև ընկերներ ուներ։ Նրանք իմանում են թշնամիների դավադրությունների մասին, մտնում են դատապարտյալի մոտ բանտ և պատմում, որ պարկում իրեն «մահ» գրությամբ երկու թերթիկ են սպասում։ Ընկերները խորհուրդ են տալիս պատմել այս մասին դատավորներին և պահանջել ստուգել թերթիկները։
Բայց, զարմանալիորեն, դատապարտյալը ուրախանում է այս լուրից, խնդրում է ոչ ոքի այս մասին չպատմել, ասում է, որ դա իրեն կփրկի։
Հաջորդ առավոտյան նա քաշում է վիճակահանության թերթիկը և ազատ է արձակվում։ Ե՛վ ընկերները, և՛ թշնամիները չեն հասկանում, թե ինչպես կարող էր նման բան լինել։
Իսկ նա այսպես էր վարվել. քաշելով թերթիկը՝ նա առանց կարդալու միանգամից կուլ է տալիս այն։ Դատավորներն այլ ելք չեն ունենում, քան նայել, թե ինչ է մնացել պարկում։ Եվ քանի որ պարկում «Մահն» էր, պաշտոնապես հաստատվում է, որ նա «Կյանքն» է կուլ տվել։
Այդպիսով թշնամիները, նրան մահվան դատապարտելու փորձ անելով, ակամայից փրկում են նրան։
Հիշեք, որ թշնամիները վատ կյանքի արդյունքում չեն հայտնվում։ Եթե դրանք կան, ուրեմն՝ դուք արժանի եք, որ ձեզ նախանձեն։