Yerevan.today-ը գրում է.
Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսն օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել:
«Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- Twitter-ում գրել էր Սորոսը:
Բացի հայտարարություններ անելը, Սորոսը գործուն աջակցություն ցուցաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին սկսած հեղափոխական շրջանից, պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։
EurAsia Daily առցանց պարբերականն օրերս ծավալունանդրադարձ էր կատարել Հայաստանում ՋորջՍորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների ու կառույցներիգործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն:
Ներկայացնում ենք վերոհիշյալ հրապարակումից հատվածներ, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունը Հայաստանում Սորոսի հիմնադրամների և դրամաշնորհների ներգրավվածությանը ։
Ինչպես տեղեկանում ենք «Բաց հասարակություն» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ, 2019 թվականի համար տրվել է դեռ երկու դրամաշնորհ: Առաջինը տրված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ Հասմիկ Հարությունյանին, 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Երկրորդ դրամաշնորհը՝ 130 000 դոլարի չափով, տրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (նախագահ Արթուր Սաքունց): Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը `բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ:
Խաղաղության հիմնախնդիրները բնականաբար չեն շրջանցում հայերի ու ադրբեջանցիների՝ խաղաղ գոյակցության, հարևանություն անելու թեմաները։
Իսկ 2018-ի վերջին դրամաշնորհը տրվել է «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամին ( Արամայիս Պետրոսյան)` 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է խրախուսել Երեւանի պետական համալսարանի ուսանողների մեջ համալսարանական կառավարմանն իրազեկված մասնակցությունը: Այս նպատակին հասնելու համար, դա կբարձրացնի ուսանողների ձեռք բերած հմտությունները բուհական գնումների պրակտիկայի եւ վարչական ընթացակարգերի վերահսկման եւ բարելավման առաջարկներ մշակելու համար:
Այս կազմակերպությունն աչքի է ընկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով։
Սորոսի հիմնադրամը երկար ժամանակ բավականին խոշոր դրամաշնորհներ է տրամադրել անձանց, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում իշխանության վերին օղակներում: Սոս Ավետիսյանը, ով աշխատել է որպես հիմնադրամի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի պատասխանատու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձել է խորհրդարանի պատգամավոր: Հովհաննես Հովհաննիսյանը, ով իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ այժմ էլ Ազգային ժողովի պատգամավոր է, հիմնադրամի լիակատար ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Գերեզմանոցներ, դիակիզարաններ, թե այլ լուծումներ», «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»: Արևիկ Անափիոսյանը, ով զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իր հասարակական կազմակերպության շրջանակներում երկար ժամանակ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից: Միայն անցած երկու տարվա ընթացքում այդ կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից 158 000 դոլար է ստացել, մոտ 38 000 դոլար էլ՝ այլ կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի համար: Գայանե Աբրահամյանը, ով պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, որպես «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ երկար ժամանակ ֆինանսավորվել է հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից, իսկ միայն վերջին երկու տարիների ընթացքում ստացել է մոտ 210 000 դոլարի դրամաշնորհ:
Օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը, ով 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը: Նրա ղեկավարծ հիմնադրամը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել: Դրանցից երկուսը նշենք՝ 2014 թվականին՝ մոտ 15 000 դոլար՝ ԼԳԲՏ թեմայով, իսկ 2017թ-ին 68 հազար դոլար՝ Ապրիլյան պատերազմի թեմայով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ