Armtimes.com-ը գրում է.

Այսօր «Ազատության» հետ զրույցում Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե երեկ է իմացել, որ իրեն 2006 թվականից զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, որ ինքը որեւիցե անգամ ո՛չ դիմում է գրել, ո՛չ էլ դրա մասին հայտարարել է: Տեղեկանալուց հետո Բաբայանը դիմել է համապատասխան մարմիններին` իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով: 

«Տվյալ անձնավորությունը դիմել է ոստիկանություն: Հիմա արդեն օրենքով սահմանված կարգով տվյալ անձի դիմումը կվերանայվի` համապատասխան ընթացակարգով, այնուհետեւ արդեն, եթե այդպիսի հասարակական պահանջ լինի՝ մենք մեր կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն կտարածենք»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Ֆելիքս Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել