Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Լիսկայի կողմից կատարված ևս մի հանցագործության մասին դրվագի մասին է պատմել, որի համար նա երբեք չի պատժվել: «Առավոտ»-ի հետ զրույցում նա պատմել է.
«Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում եւ հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն...»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/319394588194312
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել