Armenpress.am-ը գրում է.

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել Է սուր ինֆարկտով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պյատի կանալ»-ը: Ֆեդոսեեւա Շուկշինան, հեռուստաալիքի տվյալներով՝ փետրվարի 24-ի երեկոյան վատառողջ Է զգացել եւ կրծքի շրջանում ցավեր Է ունեցել, ինչից հետո շտապ տեղափոխվել Է բուժհիմնարկություն: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ դերասանուհին գտնվում Է վերակենդանացման բաժանմունքում:

Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան ռուս եւ խորհրդային դերասանուհի Է, ՌԽՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել Է ավելի քան 80 ֆիլմում: Առավել հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Կարմիր բռինչը», «Նրանք մարտնչում Էին հանուն հայրենիքի», «Տառապանքի ուղիներով», «Շիզոֆրենիա» եւ «12 աթոռ»: Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել Է երաժիշտ եւ պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել