Operativ.am-ը գրում է.

ՔՊ-ն անցնում է զարգացման հաջորդ փուլին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով այսօր կայացած ՔՊ 4-րդ համաժողովի արդյունքներին․

«Այսօր կայացավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովը:

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն անցնում է իր զարգացման հաջորդ փուլին և այսօր բացեցինք մի կարևոր խոսակցություն այն մասին, թե ի՞նչպիսի կուսակցություն ենք մենք կառուցում կամ վերակառուցում: Այս խոսակցությունը մեծապես նպաստելու է Հայաստանում քաղաքական դաշտի վերափոխմանն ու առողջացմանը: Սա շատ երկար ու կարևոր խոսակցություն է:

Բայց մի քանի բան արդեն իսկ փոխված իրողության պայմաններում մեզ համար շատ հստակ է. մենք բոլորովին չենք ձգտում լինել Հայաստանի ամենամարդաշատ կուսակցությունը ու կուսակցության մեջ ընդգրել բոլոր այն մարդկանց, որոնք սովոր են լինել օրվա կուսակցության կազմում և մենք չենք ձգտում անխտիր մասնակցել բոլոր տեղական ընտրություններին ու զբաղեցնել համայնքներում բոլոր ղեկավար պաշտոնները...

Ուզում եմ նաև վերահաստատել, որ ՔՊ-ն իր ստեղծման օրից ունի անփոփոխ արժեքներ և այսուհետ էլ հավատարիմ է մնալու դրանց. մենք միշտ երազել ենք ունենալ թափանցիկ, հաշվետու, ներառական, ինքնաֆինանսավորվող, ժողովրդավար ու գաղափարական կուսակցություն և մեր ջանքերը միտված են լինելու այս սկզբունքների պահպանմանը, գործարկմանը և ներկայացմանը»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել