«Առավոտը» գրել է, որ ԱԺ երեկվա նիստի ժամանակ Դիլիջանում բացվելիք էլիտար դպրոցին հարկային արտոնություններ տալու շուրջ քննարկումների շրջանակում սկսված վեճերը շարունակվել են նաև միջանցքներում, ընդ որում, ԲՀԿ-ի պարագայում եղել է նաև ներկուսակցական անհամաձայնություն: Առաջարկությանը կողմ արտահայտված Մելքումյանին փորձել է հակառակում համոզել Գուրգեն Արսենյանը, իսկ լրագրողներին նա ասել է.
«Ի՞նչ ա նշանակում՝ հարկային արտոնություններ տալ շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերությանը: Ես էդ չեմ հասկանում: Եթե էդպես ա, Հայաստանի համար մեկ ներդրողը Հայաստանի բնակիչներն են, հարկատուները, որոնք որ իրենց հարկերով ձեւավորում են հանրապետության բյուջեն. Էդ մարդկանց ինչի՞ արտոնություններ չեն տրվում: Սկսենք դրանից եւ ավարտենք դրանով»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=137867849741196&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել