Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններից հետո: Ինչպես տեղեկացնում է TACC-ը, նման հավանականության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է CNN Turk հեռուստաալիքի եթերում:

«Մարտի 31-ից հետո ես, հավանաբար, այցով կմեկնեմ Վաշինգտոն, կամ ինքը՝ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը կայցելի Թուրքիա», - ասել է նա՝ մեկնաբանելով նաև փետրվարի 22-ին ԱՄՆ նախագհի հետ ունեցած հեռախոսազրույցը:

«Կարող եմ ասել, որ Թրամփի հետ դրական հեռախոսազրույց ենք ունեցել Սիրիայի թեմայով», - ընդգծել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել