Արցախում սպասվող ստորագրահավաքի վերաբերյալ անձնական մեկ կարծիք.

ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը եղել է ճիշտ և օգտակար հենց միջոցառումը կազմակերպողների համար.

1. Ստորագրահավաքի վայրը տեղակայելով համայնքապետարաններում, վարչակազմերում և քաղաքապետարանում` կազմակերպիչները ունենում են բավական մեծ ֆինանսական միջոցների խնայումներ (գրասենյակների վարձակալության խնդրից ազատվում են):

2. Պետությունը ունենում է լիարժեք հնարավորություն ապահովելու միջոցառման և նրան մասնակցող անձանց համապատասխան անվտանգությունը: ( Արցախում բոլորը չեն, որ համաձայն են Սամվել Բաբայանի վերադարձին և հիմնական բոլոր հավանական թեքնածուներն էլ ունեն համակիրներ, իսկ հաշվի առնելով մեր հասարակության շուտ բռնկվող լինելու հանգամանքը` չի բացառվում, որ կարող է առաջանալ միջանձնային կոնֆլիկտներ, երբ հանկարծ բախեն ոչ այն մարդու բնակարանի դուռը, որը հանդիսանում է այլ անձի համակիր):

3. Խնդիրը միայն նրանում չէ, թե արդյոք հավաստի են ստորագրությունները թե ոչ, այլ նաև նրանում, թե արդյոք ստորագրողին լիարժեք բացատրվել է, թե նա ինչի համար է ստորագրում: 
Հետագա բոլոր շահարկուներից խուսափելու համար (խափել են, գումար են տվել, վաղեցրել են, շեղել են...), տվյալ միջոցառմանը կարող են` համապատասխան տեղերում, կազմակերպիչների հետ համատեղ, մասնակիցը դառնան նաև ԱՀ արդարադատության կամ ԿԸՀ համապատասխան ներկայացուցիչները, որպես դիտորդներ ներգրավեն քաղաքական և հասարակական միավորումների լիազոր ներկայացուցիչներին (ԱՀ, ՀՀ և միջազգային), որոնք արդեն հենց տեղում կարող են համոզվել, որ կազմակերպիչները լիարժեք ու հասկանալի կերպով բացատրում են քաղաքացուն, թե նա ինչի համար է ստորագրում (բոլորը միասին տներ այցելելը առաջացնում է բավական մեծ խնդիրներ` լինի այցելողների, լինի այցելվողների համար, իսկ մասնավոր գրասենյակներում կամ վայրերում` համապետական նշանակության միջոցառումներ չեն կազմակերպվում, դրանք միայն կարող են լինել որպես նախաձեռնության շտաբեր, բայց որպես գործընթացի վայր ոչ):

հ.գ
Դրական կետերը կարծում եմ կարելի դեռ շատ երկար թվարկել և ավելացնել, որոնք բխում են բոլոր քաղաքացիների իրավունքներից:

Եթե նախաձեռնության իրական նպատակը` ժողովրդավարական և իրավական գործընթացներով իշխանության գալն է, ապա պետությունը նման օրենքով լիարժեք ապահովել է այդ նպատակին տանող ճանապարհը, որից պետք է միայն օգտվել և խուսափել հետագա բոլոր այն շահարկումներից, որոնք կարող են կիրառվել արդեն այն քաղաքական միավորումների և անձերի կողմից, որոնք ևս ունեն նման ցանկություններ:

Նախաձեռնությանը առաջնային փուլի համար անրահժեշտ է ընդամենը 11.000 քաղաքացու ստորագրություն, որը կարծում եմ լիարժեք իշխանության հայտ ներկայացրած անձի կամ միավորման համար խնդիր առաջացնել չի կարող և համակիրները հանգիստ կարող են այցելել այն վայրը, որտեղ պետք է դրվի իրենց ստորագրությունը, իսկ նրանց իրազեկելու համար, ներկա դարի տեղեկատվական միջոցները, լիարժեք ընձեռում են հնարավորություն դրա մասին իրազեկելու:

Կից նյութը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել