Ժնևի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Մեծ Արջ համաստեղությունում նոր էկզոմոլորակ են հայտնաբերել։ Այն Արեգակնային համակարգից 8 լուսատարի հեռավորության վրա է գտնվում և մտնում է Երկրին ամենամոտը գտնվող 3 էկզոմոլորակների մեջ։

Համալսարանի կայքում նշված է, որ մոլորակը հայտնաբերել է գիտնականների միջազգային խումբը՝ շնորհիվ Վերին Պրովանսում գտնվող 193 սմ աստղադիտակի վրա տեղադրված SOPHI սպեկտոգրաֆի։ Սպեկտոգրաֆի շնորհիվ հնարավոր է եղել գրանցել էկզոմոլորակի աննշան տեղաշարժը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել