1998-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները խոստացան.
Նկատի ունենալով, որ փետրվարյան իշխանափոխությունը նախադրյալներ է ստեղծել իրավիճակի շտկման համար, Քաղաքական խորհրդի անդամ կուսակցությունները եւ կազմակերպություններն իրենց ջանքերն ուղղելու են՝
- ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը,
- կայուն ժողովրդավարության հաստատմանը,
- արդար խորհրդարանական ընտրությունների անցկացմանը,
- քաղաքական կառույցների զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել վերջին տարիների սխալներից ու ապահովել ազատ, հզոր ու ապահով հայրենիքի կերտում:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«ԵՐԿՐԱՊԱՀ» կամավորական միություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցություն
Հայաստանի Երիտասարդական Ազգային խորհուրդ
Սոցիալիստական ուժերի միություն
«Շամիրամ»
3 դեկտեմբերի, 1998թ.»:
ՀԳ. Նրանց դա չհաջողվեց:
Ինչո՞ւ:
Եթե այս հարցի պատասխան չգտնենք ու հակամիջոցներ չկիրառենք, ապա նորերն էլ են նույն ճակատագրին արժանանալու:
Երկու բան արդեն գիտենք.
- 1000 տարի պետություն չունենալու հետևանքները,
- աղքատությունը մարդկանց գլուխներում է:
Էլ ուրի՞շ...