Tert.am-ը գրում է.

Ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել «քաղաքական հրաշք», ուրեմն՝ «տնտեսական հրաշքը» մեր հասանելիության տիրույթում է։ Վանաձորում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի իր բացման խոսքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր խոսքում վարչապետը պարզաբանեց՝ որոնք ենք տնտեսական հեղափոխություն անելու միջոցները․ «Տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների, բարեկեցության նոր մակարդակը, այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքը առաջին հերթին բարեկեցության բարձր մակարդակն է։ Բայց ովքե՞ր են ստեղծում այդ ամենը, ո՞վ է տնտեսության մեջ ստեղծվող որևէ արդյունքի հեղինակը։ Այդ արդյունքի հեղինակը մարդն է՝ բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, աջակցել, խրախուսել ստեղծել այն, ինչն իր հնարավորությունների տիրույթում է»։

Վարչապետի խոսքով՝ «տնտեսական հեղափոխություն» իրականացնող մարդուն պետք է քաջալերել նախ խոսքով՝ «Մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը, բայց, որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր և բանը Աստծո մոտ էր, այսինքն՝ բանը խոսքն է, ամեն ինչ սկսում է խոսքից, մտքից։ Բայց արդյոք հնարավոր է միայն խոսքով։ Հաջորդ կարևոր ուղղությունը մեզ համար տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ կարգավորումների մեղմացման ճանապարհով, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների բացառման ճանապարհով կոռուպցիայի բացառման ճանապարհով և օրենսդրական բարեփոխումների ճանապարհով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել