Կղանքի բաղադրիչները
75%-ով բաղկացած է ջրից, մնացածը բջջանյութի, մեռած և կենդանի բակտերիաների, լորձի խառնուրդ է:
Ի՞նչ է նշանակում գույնը
Կղանքի գույնը կարող է փոխվել՝ կախված սննդից: Դեղամիջոցները ևս կարող են ազդել կղանքի գույնի վրա՝ հիմնականում սպիտակ կամ կավի երանգ տալով: Մուգ գույնը կարող է խոսել ստամոքսի տրակտում արնահոսության մասին կամ կարող է նախօրեին երկաթով դեղ կամ ակտիվացված ածուխ ընդունելու հետևանք լինել:
Կղանքի ձևը պակաս կարևոր չէ
Իդեալական ձևի դեպքում այն չի փշրվում: Բարակ կղանքը կարող է աղիների քաղցկեղի ռիսկի մասին խոսել:
Քիթը կօգնի հայտնաբերել խնդիրները
Կղանքի հոտը լավը չէ, բայց սուր հոտը խոսում է օրգանիզմում վարակի մասին: Կտրուկ հոտ կարող է լինել մարսողական խանգարման դեպքում՝ պայմանավորված վարակով: Նաև կարող է խոսել Կրոնի հիվանդության, խոցային կոլիտի մասին:
Բոլորի դեպքում տարբեր է
Լինում է, որ զուգարան չեք գնում մի քանի օր, դա նորմալ է: Գլխավորը՝ կղանքի արտադրությունը որքան պարբերական է: Դրա նվազումը կարող է պայմանավորված լինել սննդակարգի փոփոխությամբ կամ բջջանյութի պակասով, ստամոքսի կամ աղիների խանգարումներով:
Փորլուծությունն արագացնում է կղանքի արտազատումը
Օրգանիզմին 24-72 ժամ է պետք սնունդը մարսելու համար: Փորլուծությունն արագացնում է այդ գործընթացը: Հեղուկ կղանքը հաճախ պայմանավորված է վարակի կամ թունավորման առկայությամբ կամ ալերգիայով:
Կղանքը պետք է սուզվի
Եթե կղանքը լողում է, դա խոսում է ճարպերի բարձր պարունակության մասին: Սա բնորոշ է քրոնիկական պանկրեատիտի կամ ցելիակիայի դեպքում:
Գազեր
Զուգարանում գազեր ունենալն առողջ և բնական է: Օրական 10-18 անգամ գազեր արձակելը նորմա է համարվում:
Զուգարանում կարդալը վնասում է առողջությանը
Ուսումնասիրությունների համաձայն՝ երկար նստելու դեպքում թութքի առաջացման կամ անալ անոթների լայնացման մեծ հավանականություն կա:
Լվացվել
Զուգարանից հետո պետք է լավ լվալ ձեռքերը, որպեսզի բակտերիաները չհասնեն տուն և սննդի մեջ, վարակների պատճառ չդառնան: