Իմ կարծիքով՝ երթեր, ցույցեր և նմանատիպ գործողություններ կատարելը պետք է լինի բոլոր ժամանակների ընդդիմության «մենաշնորհը», որովհետև իշխանության կազմակերպած նման գործողությունները միշտ խոսակցությունների տեղիք են տալու ու ոչ բոլոր հավաքվածներն են անկեղծ ու ի սրտե մասնակցելու։ Դե բա իշխանություն են, հազար հոգի հազար հարցով կցանկանա որևէ մեկի հետ մտերմանալ, առիթը բաց չի թողնի և այլն։
Հետո էլ հեսա կսկսվեն խոսակցությունները, որ այսինչ պաշտոնյան իր աշխատողներին մեկ ժամ շուտ թողեց, այնինչը մարդ հավաքեց և այլն։ Դե, բայց նորմալա, նենց չի՝ այդ խոսակցությունների մի մասն իրական չի լինելու։
Դրա համար ընդդիմությունը պետք ա հավաքներ, ցույցեր ու քայլերթեր անի, իսկ իշխանությունները գործ անեն, որ ամեն ինչ տրամաբանական լինի։
Հեսա էլի սկսելու ա՝ վայ, շատ էին, ուրեմն՝ հավատ կա իշխանության նկատմամբ, վայ, քիչ էին, ուրեմն՝ հիասթափվել են։ Ուֆ, աման։