Քաղաքական իշխանության ինտելեկտի սովին հակադրել բարձր ինտելեկտուալ թրոլինգ. սա է այս պահի ամենաԱդեկվատ (միգուցե ոչ այդքան արդյունավետ) միջոցը: 

- Երբ դիմացիդ լուրջ դեմքով ասում է, որ ուղղաթիռով թռչելն ավելի քիչ ծախս է ենթադրում, քան ավտոմեքենայով գնալը, քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան հրապարակային ծաղրել ու ստորացնել հիմարագույն մտքի հեղինակին: 
- Երբ դիմացինդ լուրջ դեմքով ասում է, որ «պետք է պատրաստվել խաղաղության» մի երկրի հետ, որի ղեկավարը նույն պահին խոսում է քո մայրաքաղաքդ գրավելու մասին, քեզ ոչինչ չի մնում անելու, քան հրապարակային արձանագրել առերևույթ պետական դավաճանության փաստը:
- Երբ Սորոսի անհայտ ծագումով փողերով երկրիդ ներսում մի քանի վարձկաններ քայքայում են պետականությունդ, իսկ երկրիդ իշխանությունները, ձայները կտրած, դրանց նշանակում են պաշտոնների, քեզ ոչինչ չի մնում, քան պատրաստվել «պատերազմի»: Իսկ վերջում՝ ՀԱՂԹԵԼ այդ պատերազմը: 

Մարտը սկսված է, տիկնայք և պարոնայք։

ՀԳ. #ԱդեկվաԴի թիզերը նայեք, լավն ա, ու ողջունեք ավելի համակարգային ԱդեկվաԴի վերադարձը: Եվս մի շատ կարևոր համախոհ կառույց ենք ունենում դաշտում, որ միասին ՀԱԿԱԴՐԵՆՔ ինտելեկտը դեբիլիզմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել