Վենեսուելական դիվանագետները կարողացել են սառեցնել Միացյալ Նահանգներում հանրապետության հաշիվներն ու գույքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից նշանակված դեսպանատան խորհրդական Գուստավո Մարկանոն:

«Առաջին քայլերից մեկը, որը Գուայդոն խորհուրդ է տվել Վեկիոյին, եղել է ակտիվների պաշտպանությունը: Մենք պարզել էինք, որ ԱՄՆ-ում շատ գույք կա, մենք կարողացանք պաշտպանել այդ ակտիվները, որպեսզի դրանք հանրապետության սեփականությունը մնան: Այդ դրամական միջոցները նարկոռեժիմն այլևս չի կարողանա օգտագործել, դրանք սառեցված են»,- ասել է Մարկանոն:

Նրա խոսքերով, Ազգային ժողովը միակ մարմինն է, որը լիազորված է այդ միջոցներն օգտագործելու թույլտվություն տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել