Մենք անընդհատ ձգտում ենք իմանալ ավելին և երբ հանդիպում ենք նոր փաստերի, թվում է՝ դրանք հորինված են։ Սակայն, խորապես ուսումնասիրելով, հասկանում ենք, որ դրանք իրական են։ Օրինակ՝ շատ դժվար է հավատալ, որ կոկորդիլոսները կարողանում են ծառ բարձրանալ, կամ որ օրական 3 գազար ուտելով դուք կարող եք փոխել ձեր մաշկի գույնը։

  • Գիտե՞ք, որ գոյություն ունի օրենք հեղինակային իրավունքի մասին, որն արգելում է գիշերով նկարել Էյֆելյան աշտարակը։ Ավելի ճիշտ՝ ոչ թե արգելվում է նկարել աշտարակը, այլ նրա լուսավորությունը, քանի որ այն համարվում է հեղինակային։ Եթե շատ եք ցանկանում հավերժացնել այդ տեսարանը, ապա նախօրոք պետք է թույլտվություն ստանաք SETE կազմակերպությունից։ Այս կազմակերպությունն է զբաղվում աշտարակի սպասարկմամբ։ Այնպես որ, եթե դուք գիշերը նկարել եք աշտարակը և այն տեղադրել սոցիալական ցանցերում, ապա խախտել եք Ֆրանսիայի օրենքը։ Ճիշտ է, դեռևս ոչ ոք այս օրենքը խախտելու համար չի պատժվել։
  • LEGO-ն աշխարհում անիվներ արտադրող ամենամեծ կազմակերպությունն է։ 2011 թվականին այս կազմակերպությունն արտադրել է 317 միլիոն անիվ այն դեպքում, որ այլ արտադրողները մոտ 2 անգամ քիչ են արտադրել։ Սակայն կա մեկ նրբություն, որը հավանաբար արդեն կռահել եք․ LEGO-ի բոլոր անիվները շատ փոքր են և նախատեսված են կոնստրուկտորի մեքենաների և բեռնատարների համար։
  • Գազարը կարող է ձեր մաշկի գույնը դարձնել նարնջագույն։ Եթե մի քանի շաբաթվա ընթացքում օրական 3 գազար ուտեք, ապա ձեր արյան մեջ բետա-կարոտինի մակարդակը կբարձրանա, որի պատճառով կարող է փոխվել մաշկի գույնը՝ դառնալով դեղնավուն կամ անգամ նարնջագույն։
  • Գիտնականները համեմատաբար վերջերս իմացել են փղերի կողմից իրականացվող մի ծիսակատարության մասին։ Փղի մահանալուց հետո խմբի մնացած փղերը ոչ միայն արտասվում են, այլ նաև անշնչացած մարմինը ծածկում են տերևներով և հողով՝ փորձելով ծածկել ամբողջ մարմինը։ Հետաքրքիր է, որ այս ծեսը նրանք կատարում են ոչ միայն իրենց խմբի անդամների համար, այլ նաև անծանոթների, որոնց պատահաբար հանդիպում են իրենց ճանապարհին։
  • Համեմատաբար վերջերս հայտնի է դարձել, որ կոկորդիլոսները կարող են ծառ բարձրանալ։ Կենդանաբանների միջազգային խումբը պարզել է, որ նրանք կարող են բարձրանալ 1-4 մետր բարձրությունների վրա։ Միևնույն ժամանակ, որքան երիտասարդ է կոկորդիլոսը, այնքան ավելի հեշտ է նա բարձրանում։ Հետազոտողները նշում են, որ միայն 4 տեսակի կոկորդիլոս է կարողանում ծառ բարձրանալ։ Դրանք այն տեսակներն են, որոնք ապրում են ցամաքի սահմանափակ տարածքներում։ Գիտնականները ենթադրում են, որ կոկորդիլոսները ծառ են բարձրանում, որպեսզի արևից ջերմանան և հետևեն շրջակայքում տեղի ունեցող երևույթներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել