Հիմա էլ սաղ սկսել են քննադատել նրանց, ովքեր քննադատում էին հավաքականին՝ ասելով` դե բա հիմա էլ խոսացեք էլի... Եթե ոմանք մտածում են, որ քննադատողները չարախնդում են և ուզում են՝ հավաքականը պարտվի, ուրեմն նրանք հոգեկան լուրջ խնդիրներ ունեն... Իրականում, ժողովուրդ ջան, գիտեք ոնց ա, երկրպագու լինելը մենակ քամանչա վերցնելը չի ու նազանի գովքն անելը, իրականում էն մարդիկ, ովքեր միայն ու միայն կուրորեն գովում են հավաքականին, ավելի վատ բան անել չեն կարող նրա համար... Այո, պետք ա նաև քննադատել, առանց դրա հնարավոր չի, պետք ա քննադատել շատ սուր, դա ա զարգացման միակ խթանը... Իսկ եկենք մտածենք` մի՞թե ներկա հաղթանակն այդ քննադատության և հրաժարականի պահանջի արդյունքը չէ: Սրա մասին մտածել ե՞ք... Կամ այս պահին հաղթում ենք, բայց ես մեկ ա մնում եմ նույն կարծիքին` մեր հավաքականը շատ թույլ ա՝ անկախ նրանից՝ ինչպես կավարտվի այս խաղը, թող 10-0 հաղթեն, դա կապ չունի... Մեր սխալն էն ա, որ մենք միշտ պահի ռոմանտիկայով ենք նայում հարցին, իսկ մի պահ նայեք, թե որ տեղն ենք էս պահին աղյուսակում, մի քիչ ընդհանուր նայենք հարցին... Ի՞նչ կապ ունի էսօրվա հաղթանակը, եթե մեկ ա երևի նախավերջին տեղով ենք ավարտելու առաջնությունը... Ոնց որ հաղթեցինք սլովակներին, վեեերջ, բրազիլացիներ, անգլիացիներ, դիմացեք, նույն ձև հիմա ենք ոգևորվում, իսկ վերջնական արդյունքը լինելու է ինչպես միշտ, ոնց որ ասում են՝ մի քիչ հղի չեն լինում... Մեկ ա, մեր հավաքականը թույլ ա... Ցավով եմ ասում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigor.amiryan.79/posts/570358749693137?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել