Aysor.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է, որ վերջին շրջանում իր վրա ճնշումներ են գործադրվում, սակայն չի պատրաստվում դրանց ներքո ինքնակամ հրաժարական ներկայացնել։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ Մայր բուհի 100-ամյակի միջոցառումներին չի պատկերացնում վերջինիս մասնակցությունը տոնական միջոցառումներին։

Արամ Սիմոնյանը միաժամանակ հերքեց ԿԳ նախարարի այն հայտարարությունը, թե դեմառդեմ զրույցում ռեկտորն, իբր, ասել է՝ «եթե իմ դեմ քրեական գործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ ես պաշտպանվեմ»։

«Ես այդպիսի բան չեմ ասել, որ ԵՊՀ-ն ինձ պետք է... Ես ասել եմ, որ պետք է մնամ բուհի ռեկտորի պաշտոնում, որպեսզի կարողանամ պաշտպանվել, այդքան բան։ Իմ դեմ ճնշումները պայմանավորված են ամենատարբեր բաներով։ Մտածում եմ և համոզված եմ, որ պատճառներից մեկն իմ կուսակցական պատկանելությունն է (Արամ Սիմոնյանը ՀՀԿ անդամ է՝ խմբ.)», - ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել