Այսօր ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ո՛չ լրատվամիջոց, ոչ էլ մամուլ չի համարում այն լրատվամիջոցին, որը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ կարող է Սանասարյանին ձերբակալեն:
Նշեմ, որ նման տեղեկություն հրապարակել էր Analitik.am-ը: Հաշվի առնելով այն փաստը, որ հաստատ Դավիթ Սանասարյանը չէ այն մարդը, առհասարակ, ժողովրդավարական Հայաստանում չկա նման մարդ, ով կարող է որոշել, թե Հայաստանում որն է լրատվամիջոց, որը՝ ոչ, ես դիտարկում եմ Սանասարյանի այս ոչ կոռեկտ հայտարարությունը վիրավորանք ԶԼՄ-ի, այս դեպքում՝ Analitik.am-ի նկատմամբ, պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից ԶԼՄ-ին պիտակավորելու միջոցով հասարակական թյուր պատկերացում ստեղծելու փորձ, որի նպատակն ազատ մամուլի նկատմամբ բացասական կարծիք ստեղծելն է, ինչի միջոցով էլ ճնշումների ենթարկելը:
Դիմում եմ Լրագրողների միության նախագահ հարգարժան Սաթիկ Սեյրանյանին և լրագրողների իրավապաշտպանությամբ զբաղվող «Մեդիա ադվոկատ» կազմակերպության նախագահ հարգարժան Աղասի Ենոքյանին: