Հետաքրքիր եռանկյունի է ստացվում, չէ՞. «ՌԵՍՏԱՐՏ» - «ՀՈԴՎԱԾ 3» - «ՍՈՐՈՍ»:

Չնայած ո՞վ իմանա. գուցե բազմանկյո՞ւն է… Այս գրառումս հիշում եք, չէ՞: Փաստորեն, էլի չսխալվեցի. իրոք բազմանկյուն է: Օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում (հղումը) «ՌԵՍՏԱՐՏ» նախաձեռնության ղեկավարներից մեկը հայտարարում է նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի «կոմպետենտ» կազմը, ու գիտեք՝ ինչ է պարզվում. այդ «կոմպետենտ» անունները ևս Սորոսի գրանտակիրներ են (դրամաշնորհների ոչ պակաս «համեստ» գումարները պարզ երևում են հրապարակված փաստաթղթերում): Մոտ 433.000 դոլարի դրամաշնորհ Գեմաֆին Գասպարյանի և Սոնա Այվազյանի անուններով: Էլի հարյուր հազարավոր դոլարներ ու էլի նույն հարցերը՝ ո՞ւր, ի՞նչ նպատակով, ինչպիսի՞ արդյունքներով:Image may contain: textImage may contain: textImage may contain: textImage may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել