Լավ է, որ իրավապահ մարմինները շարունակում են վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարում ձևավորված պրակտիկան, բացահայտում են կոռուպցիոն հանցագործություններ և հրապարակայնորեն անդրադառնում դրանց։
Միաժամանակ շարունակվում է նաև իրավապահ համակարգն ԸՆՏՐՈՂԱԲԱՐ կիրառելու արատավոր պրակտիկան։
Օրվա իշխանությունները շարունակում են օրինականության պաշտպանությունն իրականացնել ԸՆՏՐՈՂԱԲԱՐ՝ քրեական հետապնդումը որպես դագանակ իջեցնելով բացառապես սեփական քաղաքական ու գաղափարական հակառակորդների գլխին։
Միայն վերջին շաբաթներին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակվել են օրվա իշխանությունների կողմից ակնհայտորեն կոռուպցիոն հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ մի շարք հրապարակումներ, որոնց եղել է ԶՐՈ պաշտոնական արձագանք կամ գնահատական լիազոր մարմինների կողմից։
Նախկինի պես յուրայիններին կարելի է ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ։ Սեփական թայֆայի անդամների բացահայտ կոռուպցիոն հատկանիշներ պարունակող արարքները լռության են մատնվում ու շրջանցվում են, քաղաքական «հակառակորդների» տուշոնկաների լուն ուռճացվում է մինչև փիղ, մինչև կերակրատաշտակի բոլոր հասանելի հատվածներում տեղավորվեն յուրայինները։
Ցիրկը սա ա, հարգելի դմփդմփուներ, ազնվորեն հրապարակում տնկվողներ, սիրելի ճանապարհ փակողներ, պայծառ հեղափոխականներ, թրաշովներ ու անթրաշներ, լուսամփոփի պես աղջիկներ ու տղաներ, ցիրկն էն ա, երբ մի թայֆեն մյուսով փոխարինելն ընկալում ու ներկայացնում եք որպես դարի իրադարձություն, համեմատում եք իսկապես երկրի համար դարակազմիկ երևույթների հետ ու արդեն էսօր վայելում եք «Իլյիչի հետ գերան բռնելու» ձեր պատմությունը թոռներին պատմելու ապագան։ Ո՞նց ա ցիրկում, հո չե՞ք մրսում...
© հակակոռուպցիոն ցիրկ
Կից նյութն՝ այստեղ։