Tert.am-ը գրում է.

The Christian Science Monitor-ի սյունակագիր Ֆելիքս Ֆրանցն անդրադարձել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ծավալուն վերլուծության միջոցով փորձելով գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք կարող է նախկին բանտարկյալ, լրագրող, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորեց իր երկրի հանկարծակի ընթացքը դեպի ժողովրդավարություն, հարատև փոփոխություն բերել Հայաստանին:

«Ընդդիմախոսների համար էքսցենտրիկ, անպատասխանատու և ամբարտավան, աջակիցների համար՝ սկզբունքային, երկիրը և ժողովրդին մշտապես իր շահերից առաջ դասող: Սակայն կա մի բան, որում երկու ճամբարներն էլ համակարծիք են. Հայաստանին հաստատակամորեն նորագույն ժամանակակից ժողովրդավարության ուղու վրա դրած հեքիաթային հեղափոխության առաջնորդը չափազանց հմայիչ է (խարիզմատիկ)»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին գրում է հեղինակը:

Այնուհետև նա ներկայացնում է 2018թ. գարնան իրադարձությունները, այն՝ ինչպես փոքրիկ Հայաստանն օրեր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Ֆրանցը նկատում է, որ թեև հեղափոխությանը միացել էին բազմաթիվ ուժեր, սակայն ցուցարարների, քաղաքաբնակ և գյուղաբնակ հայերի, երիտասարդների ու ծերերի էներգիան համախմբված էր մեկ անձի շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել