Հոնկոնգի կառավարությունը բանտերում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով սկսել է ֆիթնես-ապարանջաններ, տեսահսկման համակարգեր և նույնիսկ ռոբոտներ փորձարկել, որոնք թմրանյութեր կփնտրեն բանտարկյալների արտաթորանքում, գրում է South China Morning Post-ը:

Նախկինում Հոնկոնգի բանտերի աշխատակիցները ստիպված են եղել մաքսանենգ ապրանքը ձեռքով փնտրել կալանավորների արտաթորանքում: Այժմ դրանով զբաղվում են տեղական տեխնոլոգիական ֆիրմայի կողմից ստեղծված 127 հազար դոլար արժողությամբ minapulator-ները:

Հոնկոնգի ուղղիչ ծառայություն վարչությունը նաև տեսահսկման համակարգ է փորձարկում, որը կարող է հայտնաբերել բանտարկյալների վտանգավոր վարքագիծը, ինչպիսիք են ծեծկռտուքները և ինքնավնասման գործողությունները: Տեսախցիկներ կան նույնիսկ զուգարաններում:

Կալանավորներին տրվող ֆիթնես-ապարանջանները վերահսկում են կալանավորների սրտի աշխատանքը և գտնվելու վայրը: Հոնկոնգի ուղղիչ ծառայությունների վարչության ղեկավար Դենի Վուի խոսքերով, դա կօգնի կանխել ինքնասպանության և կալանավորների իրենց վնաս հասցնելու այլ փորձերը: Ապարանջանը աննկատ հանել չի հաջողվի՝ կմիանա ազդանշանային համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել