«Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում ադրբեջանական բանակի սպան հանուն խաղաղության հասնելու սպանում է hայկական բանակի սպային, այն էլ` քնած սպային...

2004թ.-ի փետրվարի 19 վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարում է hայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին՝ դեմքին հասցնելով 16 կացնի հարված։ Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել՝ քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ-որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո, լսելով խլացված ձայներ, շրջվել է ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։ «Այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորսբոլորն արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,- պատմել է հունգարացին:

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել: Ռամիլն, արյունոտ կացինը ձեռքին, մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը՝ նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացի դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։

Հանուն խաղաղության ես զենքս մաքուր եմ պահում միշտ` թշնամուս լավ ճանաչելով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել