Պահ-պահ-պահ, մի էս խելքի կճուճին նայեք, մեկ էլ էն կողքի մինի կճուճիկին: Սցիպիոն Արմավիրսկու բենեֆիսն էր էսօր, նա բիս ախմախություններ էր ասում վրա-վրա, կողից էլ էն մյուս զորավաՌն էր դամ պահում:
Մանվելին լսես՝ Հայաստանը փոքրիկ Շվեյցարիա էլ չէ, մեծ Եդեմն ա, ոչ խնդիր ունենք, ոչ էլ այն, ինչ խնդիր էլ կա, հասարակ մարդկանց պատճառով ա:
Տրանսպորտի խնդիրներից են հարցնում, ասում ա՝ նորմալ ա, պռոբկա չեք տեսել՝ գնացեք Ամերիկա տեսեք: Ասում են՝ էն 13 հոգու համար նախատեսված մարշրուտկում 33 հոգի են խցկվում, ասում ա՝ դուք եք մեղավոր, մի նստեք, եթե տեսնում եք՝ լցված ա: Մեկ էլ թամբալ վարորդներն են մեղավոր, որ ալարում են գնան տաքսի սերվիսներում աշխատեն, մեկ էլ մարշրուտկա քշեն, ստիպված փակվում են: Զա տո, Տարոնը ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը մասնավորապես երևի աշխարհի ամենաէֆեկտիվն են:
Հետո հարցնում են առողջությունից, էլի սկսում ա ինչ-որ անկապ բաներ բրնձել, վերջում էլ իրա գեղցի էությամբ ու բռի անմակարդակությամբ փայլատակելով հայտարարում ա, որ ով իրա առողջությունը չի ուզում, թուրքի լամուկ ա: Իհարկե, կարելի էր ասել, թե թուրքի լամուկը ով ա, բայց կարծում եմ, որ անգամ թուրքերը արժանի չեն նման վիրավորանքի:
Հետո էս քաջարի զորականը, ով երեկ էլ գլուխ էր գովում, որ իրա վրա միլիոն հատ սնարյադ ու պատրոն են կրակել, պատմում ա Լիսկայի ու իրա մասին, ասում ա՝ դե հիմա բան ա, եղել ա, ի՞նչ անենք... Մի խոսքով, Լիսկայի թեման ցրում ա, իսկ իր մասին խոսալով, էս կիսագրագետ ագրեգատը հայտարարում ա, որ ինքը ազգի ու երկրի համար էնքան բան ա անում, ինչքան հերը իր երեխու համար չէր անի... Որոշ առումով ճիշտ ա. եթե ինքը ի նկատի ունի պդոֆիլ ու ինցեստի սիրահար հոր ու էդ հոր ձեռը կրակն ընկած երեխու...
Իսկ ամենասպանիչը էն էր, որ էս գիգանտը, մտածելով, որ Գալուստը ամենախելացի բանն ա ասել, սկսում ա էքզիստենցիալ դատողություններ անել հարուստ լինելու լավ ու վատ կողմերի մասին, ինչպես նաև պատասխանում է Տարոնի առասպելական ունեցվածքի մասին հարցին: Ուրեմն, էս ռազմի դաշտերի ասպետը, թալանչու պսակ 1-ին աստիճանի շքանշանի դափնեկիրը և բանակը թալանելու մոր մեթոդիկաների հեղինակը պատմում ա, որ էս մեր անխելք ժողովուրդը չգիտի, որ ամոթ բան չկա, երբ մարդիկ հարուստ են, Տարոնն էլ 6 միլիոն դոլարը ոչ թե, մեջբերում եմ, «Քաղաքապետարան-թաղաքապետարան» մտնելուց հետո ա աշխատել, այլ էդ եղել ա, ու ինքը ընդհանրապես չգիտի...
Մի խոսքով, նայեք, ժողովուրդ ջան, նայեք ու հիշեք, թե ինչ տղերք ընկան, ինչ տղերքի գցեցին, և ովքեր են էսօր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/296619443808318
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել