Քունջութի ձեթը (կարելի է հանդիպել նաև սեզամի ձեթ անվանումը) ստանում են քունջութի սերմից։ Այս փոքրիկ արևածաղիկների մեջ մեծ քանակությամբ ձեթ կա։ Քունջութի ձեթն օգտագործում են սնունդ պատրաստելիս և բուժման նպատակներով, ինչպես նաև հաճախ օգտագործվում է մաքուր վիճակով կամ որպես դիմակների և քսուքների բաղադրիչ։
Բաղադրություն
Քունջութը մեծ քանակությամբ հագեցնող և կիսահագեցնող ճարպաթթուներ է պարունակում։ Քունջութի ձեթը դիմանում է բարձր ջերմաստիճաններին և մնացած տեսակներից ավելի երկար է պահպանվում։ Այն անգամ ավելացնում են այլ ձեթերի մեջ՝ դրանք հավասարակշռելու համար։ Ձեթն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ տոկոֆերոլ և վիտամին E։
Կալորիականությունը՝ 885 կկալ։ Միևնույն ժամանակ ձեթը հարուստ է բնական սպիտակուցներով։ Օրգանիզմի կողմից հեշտ է ընդունվում։ Կարող է օգտագործվել դիետիկ սննդի հետ։
Օգտակարություն
- Հավասարեցնում է հորմոնալ ֆոնը։ Արդյունավետորեն օգտագործվում է կլիմաքսի նախանշանները վերացնելու համար։
- Օգնում է յուրացնել մանգանը։
- Այս բուսայուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է կոլագենի արտադրությունը։
- Օգտակար է նյարդային համակարգի գործունեության համար։
- Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Այն իջեցնում է արյան ճնշումը, կանխարգելում է անոթների մեջ տրոմբի առաջացումը։
- Մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։