Քունջութի ձեթ. օգտակար հատկություններ և կիրառություն


06:10 , 19 փետրվար, 2019

Քունջութի ձեթը (կարելի է հանդիպել նաև սեզամի ձեթ անվանումը) ստանում են քունջութի սերմից։ Այս փոքրիկ արևածաղիկների մեջ մեծ քանակությամբ ձեթ կա։ Քունջութի ձեթն օգտագործում են սնունդ պատրաստելիս և բուժման նպատակներով, ինչպես նաև հաճախ օգտագործվում է մաքուր վիճակով կամ որպես դիմակների և քսուքների բաղադրիչ։

Բաղադրություն

Քունջութը մեծ քանակությամբ հագեցնող և կիսահագեցնող ճարպաթթուներ է պարունակում։ Քունջութի ձեթը  դիմանում է բարձր ջերմաստիճաններին և մնացած տեսակներից ավելի երկար է պահպանվում։ Այն անգամ ավելացնում են այլ ձեթերի մեջ՝ դրանք հավասարակշռելու համար։ Ձեթն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ տոկոֆերոլ և վիտամին E։

Կալորիականությունը՝ 885 կկալ։ Միևնույն ժամանակ ձեթը հարուստ է բնական սպիտակուցներով։ Օրգանիզմի կողմից հեշտ է ընդունվում։ Կարող է օգտագործվել դիետիկ սննդի հետ։

Օգտակարություն

  1. Հավասարեցնում է հորմոնալ ֆոնը։ Արդյունավետորեն օգտագործվում է կլիմաքսի նախանշանները վերացնելու համար։
  2. Օգնում է յուրացնել մանգանը։
  3. Այս բուսայուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է կոլագենի արտադրությունը։
  4. Օգտակար է նյարդային համակարգի գործունեության համար։
  5. Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Այն իջեցնում է արյան ճնշումը, կանխարգելում է անոթների մեջ տրոմբի առաջացումը։
  6. Մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։