Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գ
- ալյուր - 1 ճ/գ
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 4 պճեղ
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- կարմիր տաքդեղ - 2 հատ
- լոլիկ - 400 գ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Հավը լվանում ենք և 2x2 չափի կտորների բաժանում, այնուհետև աղով և պղպեղով համեմում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում։ Թավայի մեջ 2 ճ/գ բուսայուղ ենք տաքացնում և ֆիլեն 5-7 րոպե տապակում։ Հանում ենք և տեղափոխում այլ ամանի մեջ։
Սխտորը կա՛մ ճզմում ենք, կամ էլ ոչ մեծ կտորների բաժանում։ Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք։ Տաքդեղը բարակ կտրատում ենք: Լոլիկը կեղևահան ենք անում, ավելացնում 2 ճ/գ լոլիկի մածուկը և բլենդերով լոլիկի խյուս պատրաստում։
Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակում ենք (այն թավայում, որում տապակել էինք ֆիլեն)։
Ավելացնում ենք տաքդեղը և 5 րոպե տապակում։
Այնուհետև ավելացնում ենք մի կողմ դրած ֆիլեն։ Այդ զանգվածին ավելացնում ենք լոլիկի խյուսը, հասցնում եռման աստիճանի և 20-25 րոպե շոգեխաշում։
Մատուցելիս կարող ենք վրան կտրատված կանաչի լցնել։

Հաշվի առնելով այս ուտեստի անվանումը՝ ամենակարևորը դրանում գունավոր տաքդեղների առկայությունն է։ Մյուս բաղադրիչները կարող ենք ըստ ցանկության փոփոխել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել